Սեպտեմբերի 26-ը Հայ ժողովրդի մեծանուն զավակ Կոմիտասի ծննդյան օրն է: Ուղիղ 145 տարի առաջ հենց այս օրն է ծնվել Սողոմոն Սողոմոնյանը: Մարդ, ում վիճակված էր իր ուսերին վերցնելու հայ երաժշտության պահպանման ու մշակման չափազանց բարդ գործընացը: Ու հենց սեպտեմբերյան այս առավոտ էլ օրը սկսվեց հենց Կոմիտասի անունը կրող պանթեոնում, որտեղ հավաքվել էին մշակույթի գործիչներ, պետական այրեր, պարզապես հասարակ մարդիկ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծն Հայորդին: Արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ով իր խոսքում նշեց, որ այս պահը “երաժշտական աշխարհի հոգևոր հորը նվիրված տոնակատարությունների մեկնարկն է”: Իսկ Հասմիկ Պողոսյանն էլ իր խոսքում բաձր գնահատեց Կոմիտասի դերն ու նշանակությունը, ընդգծելով, որ հենց նրա շնորհիվ է, որ “հայ ժողովուրդը բարձր է պահում իր գլուխը:Նա վերադարձրեց մեր ինքնությունը, տվեց մեր արժեքներին իսկական գնահատական”: Դե իսկ Կոմպոզիտորների Միության Նախագահ Արամ Սաթյանի խոսքով էլ Կոմիտասը մի մարդ էր, ով նվիրված էր իր գործին ու հայությանը.
“Մարդ, ով ստեղծեց այն մեղեդային և հարմոնիկ միաձուլումը, որը նպաստեց հայ արվեստի զարգացմանը”: Եթե ինչ-որ բան անում ես, պետք է նվիրված անես: Իսկ Կոմիտասը հենց դա ապացուցեց մեզ”:
Եվ այսպես, մեկնարկեց Կոմիտասական միջոցառումների շարքը: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվեն “Կոմիտասյան օրեր” փառատոնը, որի ընթացում կներկայցվի Կոմիտասի ժառանգությունը: Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը կանցկացվի Արամ Խաչատրյանի անունըկրող համերգասրահում, իսկ հոկտեմբերի 2,4,7 և 8-ին արդեն Կամերային երաժշտության տանը կկայանան համերգային ծրագրեր:
English
Русский
