ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԲԱՑՎԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Արդեն հայտնի է, թե երբ կբացվի մեծանուն հայորդի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: ՀՀ Մշակույթի Նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կբացի մինչև այս տարվա վերջ: Ի դեպ, դա կհանդիսանա Կոմիտասի 145-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ ակկորդը:

– Այս ինստիտուտը կլինի լուրջ գիտահետազոտական կենտրոն: Այն իրականացնելու է ուսումնասիրություններ, հանրահռչակելու է Կոմիտասի երաժշտությունը: Կառույցի շինարակական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Թանգարանի բացումով կամփոփվի կոմիտասյան տարին,- նշել է Արթուր Պետրոսյանը:

Ի դեպ, այս թանգարան-ինստիտուտի ստեղծման գաղափարն առաջրկվել էր ՀՀ Նախագահի կողմից դեռ 2012 թվականի մայիսին՝ “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Նախագահը համոզմունք էր հայտնել, որ այն կդառնա լրջագույն կենտորն թե հայ, թե օտար ուսումնասիրողների համար, քան որ Կոմիտասը պետք է կուռք չլինի ում պաշտում, բայց չեն ճանաչում:

“Փյունիկ” բարեգործական կազմակերպության ֆինասնական միջոցով իրականցվող այս թանգարան-ինստիտուտը կունենա համերգային դահլիճ, թանգարանային մաս, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով