ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ Գագիկ Հովունցը սեպտեմբերի 21-ին, անկախության 23-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” I աստիճանի մեդալով: Մեզ հետ զրույցում Գագիկ Հովունցը նշեց, որ պարգևն իր համար իր հանդեպ ուշադրության դրսևորում է.
– Ես իմ ողջ կյանքը ծառայել եմ երաժշտությանը, իսկ այդ երաժշտությունը մարդկանց՝ համենայն դեպս մի որոշ մասի համար, ինչպես որ տեսնում եմ, պետք է եղել: Այդ սկզբունքով էլ հետևաբար և ծառայել եմ հայրենիքիս, ուստի դա է պատճառը, որ մեդալը սիրով ընդունեցի:
Հայաստանի Կոմպոզիտորների Միության Նախագահ Արամ Սաթյանն նույնպես շնորհավորել է Մաեստրոյին.
– Սիրով շնորհավորում եմ իմ ավագ ընկերոջը՝ հայրենիքի կողմից գնահատվելու և պետական այս պարգևը ստանալու կապակցությամբ: Մեծ է Հովունցի երաժշտության դերը հայ երաժշտարվեստի զարգացման գործում, նրա ստեղծագործություններն անգամ ուսուցողական են եղել շատ-շատերի համար: Ես իմ և Միության անունից ուզում եմ մաղթել նրան ամենակարևորը քաջ առողջություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ:
English
Русский
