Սեպտեմբերի 16-ից 19-ը Նարեկացի Արվեստի Միությունը կանցկացնի Մանսուրյանական օրեր, որոնց շրջանակում սեպտեմբերի 16-ից 18-ը կկազմակերպվեն դասախոսություններ հետևյալ թեմաներով՝ «Մանսուրյանը և ավանգարդը» (կներկայացնեն Տ. Մանսուրյանը և Ա. Զոհրաբյանը), «Մանսուրյանը և 80-ականները», (կներկայացնի Ա. Ավանեսովը) և «Մանսուրյանը և հայ արվեստը» (կներկայացնի Մ. Նավոյանը): Դասախոսությունների սկիզբը՝ ժամը 19.00-ին:
Մանսուրյանական օրերը կամփոփվեն սեպտեմբերի 19-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք գալա համերգով, որի ընթացքում կկայանա Նարեկացի Արվեստի Միության կողմից թողարկված Տիգրան Մանսուրյանի խմբերգերի ձայնասկավառակի շնորհանդեսը:
English
Русский
