Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը ներկայացնում է “Հայրենադարձ ղողանջներ” խորագրով կամերային երաժշտության համերգ, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Սարգիս Ադամյանի, Ծովինար Հովհաննիսյանի և Հոլլենհաուերի ստեղծագործություններից: Հատկանշական է, որ համերգի կայացման գործում իրենց մեծ ավանդն ունեն սիրիահայ երաժիշտները, ովքեր էլ կկատարեն ստեղծագործությունների մեծ մասը: Համերգին իրենց մասնակցությունը կունենան նաև տեղի երաժիշտներ Ս. Հակոբյան-Ուլիխանյանը, Ա. Դիլբարյանն ու Ա. Ալեքսանյանը: Կոմպոզիտորների Միության այս նախագիծը նպատակ ունի աջակցելու Հայասատան ներգաղթած տաղանդավոր երաժիշտներին՝ այս անգամ կոնկրետ հենց սիրիահայերին՝ տալով նրանց հնարավորություն “ցուցադրելու” իրենց երաժշտությունը: Ու հենց սիրիահայ երաժիշտներից կազմված օրինակ “Քառյակ” անունը կրող լարային քառյակը կկատարի Կոմիտասի ստեղծագործություններից, իսկ սիրիահայ երիտասարդ կոմպոզիտոր Սարգիս Ադամյանն էլ կներկայացնի իր երկու ստեղծագործութոյւնները՝ գրված մեկը տերմենվոքսի և դաշնամուրի համար, իսկ մյուսը՝ ջութակի և դաշնամուրի համար: Անկասկած, համերգը խոստանում է լինել իր տեսակով յուրահատուկ և բազմաժանր: Դե իսկ Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավար Շահեն Քեշիշյանը նույնպես սիրիահայ է, իր գեղեցիկ կատարումներով կամբողջացնի համերգային երեկոն:
Համերգը կկայանա սեպտեմբերի 17-ին, Կոմպոզիտորների Միության դահլիճում, ժամը՝ 19:00-ին: Մուտքն ազատ է:
English
Русский
