ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԿ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՈՒՄ

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունն ամփոփվել է առանձին ձայնասկավառակում: Անվանի արվեստագետի լավագույն գործերն ամփոփող “Կինոերաժշտություն.Ընտրանի” խորագիրը կրող ձայնասկավառակը նվիրված է գործչի 75-ամյան հոբելյանին: Այն ստեղծել և Մանսուրյանին են նվիրել Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունը և Հայաստանի Հանրային ռադիոն: ”Շնորհակալ եմ Աստծուց իմ ապրած ամեն օրվա համար. և այն ուրախությունների համար, որ նա պարգևել է, և այն տառապանքի համար, որ կրել եմ”. Մամսուրյանի հենց այս խոսքերն են գրված ձայնասկավառակի վրա:

Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին: Իրադարձության մեկնարկին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հետաքրքիր, զվարճալի և տխուր պատմություններ պատմեց, որոնք հիմնականում վերաբերում էին կոմպոզիտորի՝ռեժիսորների հետ համագործակցությանը:

“Խորապես զգացված եմ ձայնասկավառակի համար: Շնոչհակալ եմ, որ միությունը՝ Ռուբեն Գևորգյանցի ղեկավարությամբ որոշեց նման նվեր անել ինձ: Յուրահատուկ աշխատանք է”,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն ընգծեց, որ Մանսուրյանին ճանաչում է դեռևս 1964 թվականից:

– Տիգրան Մանսուրյանը հավաքում էր երիտասարդներին, դասախոսություններ էր պատմում անվանի դասական երաժիշտների մասին: Մենք այն ժամանակ չգիտեինք, որ Սիգրան Մնսուրյանն ինքն է դառնալու դասական,- նշեց Գևորգյանցը.-  Մենք մեր Միության կողմից փոքրիկ նվեր ենք արել և պատրաստել  ենք ձայնասկավառակը, որում նրա բոլոր գործերը չեն, որ ներառվել են:

Միջոցառման ավարտին բոլոր ներկաները դիտեցին ՀՀ Մշակույթի Նախարարության աջակցությամբ ստեղծված “Արվեստակիրները” ֆիլմաշարի՝ Տիգրան Մանսուրյանին նվիրված ֆիլմաշարը:

Աղբյուրը՝ Արմենպրես-ի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով