ԿՆԿԱՐԱՀՆՎԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ ՖԻԼՄԸ

Ըստ Newsarmenia.ru կայքի հաղորդման՝ օգոստոսի 28-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը հայտնեց, որ կառավարությունը նախատեսել է տրամադրել 110 միլիոն դրամ ՝ «Ուսուցչի լռությունը» և «Քարվաճառ» երկու կիսամետրաժ ֆիլմերի նխարահանմանը:

«Ուսուցչի լռությունը» ֆիլմի ռեժիսորը կլինի Վիգեն Չալդրանյանը, իսկ ֆիլմը նվիրված կլինի հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր Կոմիտասին:

«Նախագիծը հատուկ ակտուալություն ունի Ցեղասպանության 100-ամյակի և Կոմիտասի տուն-թանգարանի բացման շրջանակներում»,- նշում է Պողոսյանը:

Հատկանշական է, որ սա Կոմիտասի գործունեությունը նկարագրող առաջին գեղարվեստական ֆիլմն է, որը նկարագրում է, թե ինչպես Ցեղասպանության վկա դարձած վարպետին հրաշքով փրկում են մահից և տեղափոխում Եվրոպա: Նախարարի տեղակալի խոսքերով՝ երկրորդ նախագծի՝ «Քարվաճառ»-ի նկարահանման աշխատանքները կկատարվեն իրանցի գործընկերների հետ՝ իրենց իսկ նախաձռնությամբ: Վերջինս քաղաքական ենթատեքստ ունի: Ֆիլմը կպատմի Արցախի՝ 20-րդ դարի ամենասոսկալի ցեղասպանություններից մեկն ապրած ժողովրդի կյանքի և պայքարի մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով