ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ Է

Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ   օգոստոսի 30-ին Նոյեմբերյանի և Իջևանի սահմանապահ զորամասերում կազմակերպվել էր գեղեցիկ համերգային ծրագիր՝ կոմպոզիտորներ Արզաս Ոսկանյանի, Գրիգոր Առաքելյանի և Սվելանա Ալեքսանյանի գլխավորությամբ: Այս նախաձեռնությունը նպատակ ուներ զինվորի առօրյան գոնե մեկ օրով “գունավորել” երաժշտական գույներով, լցնել նրանց մեկ օրը հայկական երգ-երաժշտությամբ:

Համերգին մասնակցեցում էին  նաև Սերյան Ավագյանը, Անահիտ Դիլբարյանը, Աստղիկ Սնեցունցը: Ծրագրում հնչեցին Գրիգոր Առաքելյանի մշակումներից  (հայկական վիոլայի և քանոնի համար), հին հայկական մեղեդիների մշակումներ, երաժշտական հատվածներ “Սասունցի Դավիթ” էպոսից: Արզաս Ոսկանյանից հնչեց “Հայաստան աշխարհ” կանտատից “Հայոց բանակ” հատվածը,մենակատարի, արական երգչախմբի և փող. երգչախմբի համար (մենակատար՝ Արզաս Ոսկանյան), Աստղիկ Սնեցունցն էլ կատարեց Նիկողայոս Տիգրանյանի մուղամների փոխադրությունը քանոնի համար և իր հեղինակած “Ներշնչանք” ստեղծագործությունը: Դե իսկ Սվետլանա Ալեքսանյանն էլ կատարեց “Զինվորի նամակը” հեղինակային երգը՝ Սեյրան Ավագյանի հետ: Նշենք, որ այս ծրագրով կոմպոզիտորներն ու կատարողները հանդես կգան նաև սեպտեմբերի 6-ին՝ Բերդում և Մեհրաբում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով