ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐ ԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

Նիդերլանդական ռադիոյի ծրագրերում օգոստոսի 22-ին կարծես հատուկ կարգով շատ են հիշել համաշխարհային մեծության հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: «Արմենպրես»-ին «Նիդերլանդական Օրագրից» տեղեկացրել են, որ օգոստոսի 22-ին ռեկորդային թվով ռադիոկայաններ են անդրադարձել Խաչատրյանին:

Վերջին ժամանակներում նիդերլանդական տարբեր ռադիոկայանների եթերով հաճախ հնչում են Արամ Խաչատրյանի տարբեր ստեղծագործությունները: Ներկայացվում են նաև մեծ կոմպոզիտորի ու նրա ստեղծագործությունների մասին ծանոթություններ, ժամանակագրական տեղեկություններ:

Օրինակ՝ «Discover classical» ռադիոկայանով հնչել է հատված «Սպարտակ» բալետից`Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, տևական ժամանակ առաջին ռադիոկայանով հնչել է հատված «Գայանե» բալետից: «Ռադիո 3»-ը ևս եթերում հնչեցրել է Արամ Խաչատրյանի գործերից, իսկ ահա «Classic FM»-ը՝ տաղանդավոր կոմպոզիտորի «Masquerade»-ը` Հայաստանի ֆիլհարմոնիկի կատարմամբ (Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ) և Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբի կատարմամբ մի հատված «Սպարտակ» բալետից:

Այդ օրը Ա.Խաչատրյանին են անդրադարձել նաև միջազգային այլ ռադիոկայաններ, մասնավորապես Նյու Յորքի հանրային ռադիոն նրա 4 գործեր է եթեր հեռարձակել: «BBC Music classical» ռադոկայանը ևս հետ չի մնացել և իր ծրագիրը համալրել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի հայտնի գործերով, նաև սեփական կայքում զետեղել նրա մասին ընդարձակ հոդված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով