Օգոստոսի 28-ին Էդվարդ Միրզոյնի անունը կրող Կոմպոզիտորների Միության ստեղծագործական տանը կկայանա Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ իրականացվող “Երաժշտական ամառ” մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ փուլը: Այս միջոցառումը հնարավորություն տվեց սոցիալապես անապահով, մանկատների և առողջական խնդիրներ ունեցող մոտ 180 երեխաների անմիջականորեն առնչվել արվեստի հետ՝ լինելով ունկնդիրը գեղեցիկ համերգային ծրագրի ու կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի “Մոխրոտը” մյուզիքլի՝ Ք. Քուշնարյանի (տնօրեն՝ Էդգար Գյանջումյան) և Հ. Դանիելյանի (տնօրեն՝ Նաիրա Դիվանյան) անվան արվեստի դպրոցի սաների և Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնի (գեղ. ղեկավար՝ Դավիթ Հակոբյան) մասնակցությամբ: Այդ նախագծին իրենց աշխատանքներով մասնակցեցին նաև “Դեկարտ” մանկապատանեկան մշակութային կենտրոնի (Ղեկավար՝ Սուսաննա Բուդաղյան) , ինչպես նաև Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի (բաժնի ղեկավար՝ Աննա Հարությունյան) սաները՝ ներկացնելով իրենց նկարները, ձեռքի աշխատանքները:
Երրորդ փուլում նրանց կմիանան նաև Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի (տնօրեն՝ Հրեղեն Գասպարյան, դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ղեկավար՝ Արմինե Պողոսյան) սաները:
Եվ ահա, երրորդ փուլում արդեն ընկերներ դարձած նախագծի մասնակիցները համատեղ կստեղծեն գեղեցիկ աշխատանքներ՝ արվեստի տարբեր ճյուղերում, զուգահեռ դրան նաև հանգստանալով և վայելելով Դիլիջանյան հաճելի բնությունը, իսկ օրը կավարտվի տոնական համերգով, որը կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան Դիլիջանի ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Հատկանշական է, որ այդ գեղեցիկ տոնական համերգին իրենց մասնակցությունը կունենան “Արևներ” մանկապատանեկան խմբի, Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան դպրոցի պարային ստուդիայի սաները (գեղ. ղեկավար և պարուսույց Արթուր Գրիգորյան), ինչպես նաև այդ համերգի հատուկ հյուր՝ երգչուհի Դալիթան:
Համերգը կկայանա 16:00-ին և բոլոր ցանկացողների համար մուտքն ազատ է: Նշենք, որ այս նախագիծը իրականանում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
English
Русский
