ԷՌՆԵՍՏ ԴՈՒԼԳԱՐՅԱՆԸ «ԱՆՏՈՆԻՆ ԴՎՈՐԺԱԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

2014 թվականի մայիսին  ընտրված թվով 20 մասնակիցներ բաժանաված երկու ենթախմբերում (կրտսեր ենթախումբ՝ 8 մասնակից, ավագ ենթախումբ՝ 12 մասնակից) հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը Չեխիայի Պրահա քաղաքում  վիճարկեցին «Անտոնիո Դվորժակ» կոմպոզիտորների միջազգային 5-րդ մրցույթի հաղթողի կոչումը: Այդ մրցույթի “ավագ խմբում” մասնակցում էր նաև երիտասարդ կոմպոզիտոր Էռնեստ Դուլգարյանը, ով մրցույթի կանոնների համաձայն, մրցութային երկրորդ փուլում  5 օրվա ընթացքում 2 նոր ստեղծագործություն  պետք է գրեր՝ մասնակիցներին առաջարկաց երաժշտական թեմաների հիման վրա: Մեր երիտասարդ կոմպոզիտորը գրել է կրկնակի ֆուգա լարային կվարտետի համար և «Էքսպրոմտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար ու արժանացել Ժյուրիի բարձր գնահատականին: Էռնեստ Դուլգարյանը նվաճել է պատվավոր երկրորդ հորիզոնականը:

Նկարում՝ Է.Դուլգարյան և Անտոնիո Դվորժակ 3-րդ (կոմպոզիտորի թոռը)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով