ԱՅՍՈՒՀԵՏ ԿՓԱՅԼԻ ՆԱԵՎ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԱՍՏՂԸ

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել հայկական ջազի և էստրադայի աստղերի ճեմուղում Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղի հանդիսավոր բացման արարողությանը: Մեծանուն Մաեստրոյի անունը կրող աստղի բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և հենց Մարտին Վարդազարյանին:

– Ինձ համարում եմ արժանիների մեջ ամենաանարժանը,- լրագրողների հետ զրույցում կատակեց կոմպոզիտորը:

Ըստ Մարտին Վարդազարյանի՝ այսպիսի մոտեցումը խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը գնահատում է արժեքները, արվեստը: Կոմպոզիտորը նաև ընդգծեց. «Ցավոք, առաջին քարն է, աստղը, որ դրվում է «մեղադրյալի» ներկայությամբ, այսինքն՝ կենդանության օրոք»: Հավելենք միայն, որ Հայկական ջազի և Էստրադային աստղերի ճեմուղում, որը բացվել է նախորդ տարվա դեկտեմբերին, առաջինը տեղադրվել են   1938 թվականին Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հիմնադիր ու մինչեւ 1956 թվականն այն ղեկավարած կոմպոզիտոր ու դիրիժոր Արտեմի Այվազյանի եւ մինչեւ 1990-ականները նույն նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ու դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի աստղերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով