ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՄԻԼԱՍ ՄԱՆԱՍՅԱՆԸ

Հուլիսի 3-ին մահացել է Կոմպոզիտորների Միության անդամ, կոմպոզիտոր Միլաս Մանասյանը: Կոմպոզիտորի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հուլիսի 5-ին, ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց:

…Օգոստոսի 19-ին Միլաս Մանասյանը կդառնար 72 տարեկան…

Միլաս Մանասյանն իր կյանքի ընթացքում հասցրել է թողնել շատ մեծ երաժշտական և գրական ժառանգություն: Գրել է “Անուրջներ” բալետը, “Կյանքի ռիթմեր” բալետ-պոեզիան, 5 սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, լարային կվարտետ, դաշնամուրային տրիո, “Մտորումներ և Արևելյան մեղեդիներ” դաշնամուրային ցիկլը, մանրանվագներ, մշակումներ՝ տարբեր նվագարանների համար, 100-ից ավելի երգեր և ռոմանսներ, որոնց խոսքերի մեծամասնության հեղինակը հենց ինքն էր:

Միլաս Մանասյանը ծնվել էր 1942 թվականի օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարին Տակ գյուղում: Սստեղծական ձիրքն ի հայտ էր եկել վաղ հասակում: Պրոֆեսիոնալ երաժշտական կրթությունը ստացել էր Երևանի պետ. կոնսերվատորիայում՝ ավարտելով այն 1972 թվականին՝ 30 տարեկանում (պրոֆեսոր Ռ.Աթայանի ստեղծագործական դասարան):

1989 թվականից Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ էր:

Միլաս Մանսյանը նաև հեղինակ է 2 վեպի, դրամաների, պոեմների և պատմվածքների:

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում կոմպոզիտորի ընտանիքին և հարազատներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով