Օրեր առաջ՝ հունիսի 27-ին, Պրովիդենս քաղաքում ավարտվեց Հայ ժամանակակից հեղինակների կամերային ստեղծագործություններից կազմված համերգաշարը, որն անցկացվեց Բոսթոնում և Պրովիդենսում: Միության նախաձեռնությամբ ու կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ կայացած համերգները մեծ արձագանք գտան տեղի հանդիսատեսի շրջանակներում: Ինչպես և Բոսթոնում կայացած համեգի ժամանակ, այս համերգի հենց սկզբում Կոնստանտին Պետրոսյանը հանդես եկավ իր ողջույնի խոսքով ու հանդիսատեսին ներկայացրեց Միությունում կայացած ու կայանալիք նոր միջոցառումների ու նախագծերի մասին:Ապա ներկայացրեց կատարվող հեղինակներին, որին “եկավ” հաջորդելու հայ երաժշտության հնչյունները Եղավիան սրահում:
Մեզ հետ զրույցում Կոնստանտին Պետրոսյանը նշեց, որ մոտ 2 ժամ տևած համերգի ավարտին հանդիսատեսն իր բարձր ծափողջույններով իր հիացմունքն էր հայտնում կայացած համերգի կապակցությամբ, իր դրական տպավորություններով կիսվում համերգին ներկա գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Դատելով այն դրական արձագանքներից, որոնք ստացվել էին համերգային երկու օրերի ընթացքում, Կ.Պետրոսյանը հույս հայտնեց, որ չի բացառվում, որ նմանօրինակ համերգաշարեր կազմակերպվեն նաև Միացյալ Նահանգների այլ քաղաքներում:
Միայն հավելենք, որ համերգների ընթցքում հնչեցին Ալեքսանյանի, Բաբայանի, Գարսոյանի, Ղազարյանի, Հակոբջանյանի, Կարապետյանի, Կոստանյանի, Մավիսակալյանի, Մակարյանի, Միքայելյանի, Սադոյանի, Սաթյանի, Սուքիասյանի, Շահրիմանյանի և Զարիֆյանի կամերային ստեղծագործություններից:
English
Русский
