Մեկնարկեց Կոմպոզիտորների Միության հերթական նախագիծիը՝ “Երաժշտական ամառ”, որն իրականանում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նախագիծ, որը միավորում է բոլոր մանուկներին՝ անկախ իրենց սոցիալական ու առողջական վիճակից, տալիս հնարավորություն երաժշտության միջոցով հաղորդակցվելու միմյանց հետ և ունկնդրելու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից ու այն էլ՝ հենց երեխաների կատարմամբ: Իսկ այս ամենն էլ ամբողջացավ շնորհալի երեխաների նկարչական ու գեղարվեստական այլ աշխատանքների “գույներով”, որոնք զարդարեցին Միության շենքն այդ օրը վառ ու բարի երանգներով:
Այս միջոցառման մեկնարկը տրվեց Հ. Դանիելյանի և Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցների սաների գեղեցիկ կատարումներով, իսկ ահա երեկոն եզրափակվեց Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի “Օրն է երբ բացվում” երգի հնչյունների ներքո՝ հեղինակի և այդ դպրոցի երգչախմբի կատարմամբ: Ի դեպ, համերգը սկսվեց կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի՝ “Մոխրոտը” մյուզիքլից մի հատվածի կատարմամբ, որն ամբողջությամբ երեխաները ունկնդրելու են արդեն միջոցառման երկրորդ փուլի ընթացքում`հուլիսի 12-ին:
Ունկնդիրները, որի շարքերում էին առողջական խնդիրներ ունեցող , մանկատներից հրաշք փոքրիկ բալիկներ, ամբողջ համերգի ընթացքում մեծ ուշադրությամբ լսում էին հնչող ստեղծագործությունները, անգամ ակտիվանում ժող. նվագարաններից կազմված փոքրիկ խմբի երաժիշտների կատարման ներքո ու իրենց անմիջական ոգևորությունն արտահայտում բարձր ծափողջույններով: Ու հետո էլ իրենց խոսքում նշում, որ համերգն, իրոք, իրենց մեծ բավականություն պատճառեց, և որ իրենց իրենց հետ կտանեն միայն բարի ու լավ հույզեր: Ավելին, երեխաների համար պատրաստված էր նաև փոքրիկ անակնկալ: Նրանց բաժանվեց “Երաժշտական ամառ” նախագծի տարբերանշանով շապիկներ և գլխարկներ:
Հաջորդ հանդիպմանը շատ չմնաց: Ընդամենը երկու շաբաթից էլ քիչ ժամանակ..
English
Русский
