“Հենրիկ և Գերոնտի Թալալյանների” անվան 5-րդ փառատոնի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Տիգրան Մանսուրյանին և Արմեն Սմբատյանին: “Արս լունգա” ՀԿ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հետ համատեղ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կայացող համերգին կհնչեն երկու հեղինակների հետևյալ ստեծղծագործությունները.
Ա. Սմբատյան – Վարիացիաներ դաշնամուրի համար
Ջուլիետա Վարդանյան – դաշնամուր
Տ. Մանսուրյան – “Ode to Lotus” ալտի համար (Հայաստանյան պրեմիերա)
Յանա Դարյան – ալտ
Տ. Մանսուրյան – “Օրոր” դաշնամուրի համար
Ջուլիետա Վարդանյան – դաշնամուր
Ա. Սմբատյան – Դաշնամուրային տրիո
Ջուլիետա Վարդանյան – դաշնամուր, Կարեն Շախգալդյան – ջութակ, Արամ Թալալյան – թավջութակ
Ընդմիջում
Ա. Սմբատյան – “Մագաղաթ” լարայինների համար
Դիրիժոր – Արամ Թալալյան
Տ. Մանսուրյան – Ֆանտազիա N. 1 դաշնամուրի և լարայինների համար
Ջուլիետա Վարդանյան – դաշնամուր, դիրիժոր- Արամ Թալալյան
Մուտքն ազատ է
Հավելենք, որ այս տարի լրանում է Արմեն Սմբատյանի 60 -ամյակը, իսկ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը:
English
Русский
