Հայաստանի Կոմպոզիտորների Միության Արտասահմանյան հանձնախմբի համանախագահ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը ստեղծագործական վերելքների ու երկար տարիներ մշակութային ոլորտում մատուցած ծառայությունների համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Գ-ի կողմից պարգևատրվել է Էջմիածնի բարձրագույն պարգևով` “Սուրբ Սահակ-Մեսրոպ” շքանշանով: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 12-ին, իսկ շքանշանը կոմպոզիտորին հանձնվել է Ամերիկայի հայ եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանի կողմից: Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը ջերմորեն շնորհավորում է Կոնստանտին Պետրոսյանին ստացած բարձրագույն պարգևի կապակցությամբ ու մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:
English
Русский
