ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀՆՉԵՆ ԱՄՆ-ՈՒՄ

Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ, Բոսթոնի հայկական թանգարանի և գրադարանի ու Պրովիդենսի հայկական մշակութային հանձնախմբի աջակցությամբ, հունիսի 22-ին և 27-ին կկայանա հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտության համերգներ: Այս նախաձեռնության կազմակերպիչն ու կոորդինատորը ԿՄ անդամ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանն է, ով, ի դեպ, հանդիսանում է Հայաստանի Կոմպոզիտորների Միության Արտասահմանյան հանձնախմբի համանախագահը:

Համերգներին կհնչեն Ալեքսանյանի, Բաբայանի, Գարսոյանի, Հակոբջանյանի, Կարապետյանի, Կոստանյանի, Մավիսակալյանի, Մակարյանի, Միքայելյանի, Սադոյանի, Սաթյանի, Սուքիասյանի, Շահրիմանյանի և Զարիֆյանի կամերային ստեղծագործություններից:

Նմանօրինակ միջոցառումը հեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի երաժշտասեր հանրության մոտ, ովքեր, Կ. Պետրոսյանի փոխանցմամբ, ցավոք սրտի, մինչև հիմա այդքան էլ ծանոթ չեն եղել հայ պրոֆեսիոնալ երաժշտությանը: Ավելին, այս տեսակ միջոցառում վերջին 23 տարվա մեջ իրականանում է առաջին անգամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով