ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀՆՉԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության մեթոդ կաբինետի և Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ հունիսի 9-ին և 10-ին թվով 7 երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Սյունիքում: Մասնավորապես, հունիսի 9-ին , ժամը 15:00-ին համերգը կկայանա Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ հունիսի 10-ին՝ Կապանի երաժշտական քոլեջում՝՝ ժամը 16:00-ին: Հատկանշական է, որ բացի ստեղծագործությունների կատարումից, կներկայացվեն նաև հայկական վիոլա և տերմենվոքս գործիքները: Երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ մեկտեղ, կհնչեն նաև ավագ սերնդի ներկայացուցիչների՝  Գրիգոր Առաքելյանի /”Սիրտն իմ սասանի” ստեղծագործության մշակումը՝ հայկական վիոլայի համար/ և ԿՄ Երիտասարդական մասնաճյուղի ղեկավար Աշոտ Ղազարյանի /”Էլեգիա”-դաշնամուրի և հայկական վիոլայի համար/ ստեղծագործությունները: Երկու դեպքում էլ հեղինակներն անմիջական մասնակցություն կունենան իրենց ստեղծագործությունների կատարման գործում:

Համերգի ընթացքում կկատարվեն Գևորգ Բադալյանի /”Մանկական պիեսների շարք”-դաշնամուրի համար – կկատարի հեղինակը/, Արեգնազ Մարտիրոսյանի/”Պիես” դաշնամուրի և կլարնետի համար- դաշն.՝ Անահիտ Դիլբարյան, կլարնետ՝ Արթուր Խաչատրյան/ ,Վահագն Վարդանյանի /”Նավարկություն” ջութակի և դաշնամուրի համար – դաշն.՝ Անահիտ Դիլբարյան, ջութ.՝ Գայանե Կակոսյան/ ,Սարգիս Ադամյանի /”Կոտրված հայելի” ջութակի /Գայանե Կակոսյան/ և դաշնամուրի /Անահիտ Դիլբարյան/ համար և  “Հայկական պար” դաշնամուրաին տրիո /ջութ.՝ Գայանե Կակոսյան,  դաշն.՝ Անահիտ Դիլբարյան,  հայկական վիոլա՝ Գրիգոր Առաքելյան /, Մարիամ Սահակյանի /”Ֆանտազիա”  կլարնետի և դաշնամուրի համար- կլարնետ՝ Արթուր Խաչատրյան, դաշն.՝ Անահիտ Դիլբարյան/, Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի /”Նարցիզ” դաշնամուրի և տերմենվոքսի համար – տերմենվոքս՝ հեղինակը, դաշն.՝ Անահիտ Դիլբարյան/, Դավիթ Բալասանյանի /”Արաբեսկ” -դաշնամուրի համար- կկատարի հեղինակը/ ստեղծագործություններից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով