Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա արթիվ Սարդարապատի հուշահամալիրը դարձավ տոնակատրությունների կենտրոններից մեկը: Ինչպես անցած տարիներին, այս անգամ ևս տեղի ունեցավ տոնական հանդիսություն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ՝ Բակո Սահակյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլ պատվավոր անձինք: Հուշահամալիրի մոտ նրանք ծաղկեփսակ դրեցին, ապա Սերժ Սարգսյանը ընդունեց պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը: Այդ արարողությունից հետո պաշտոնյաների խումբը քայլեց դեպի Սարդարապատի թանգարան, որտեղ արդեն սպասում էին պարգևատրվողները: Սկզբից, հուզիչ հայրենասիրական ելույթներով հանդես եկան Գարեգին Բ, ապա Արամ Ա կաթողիկոսները, որից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շուրջ 80 արվեստագետներին, դասախոսներին, գիտնականներին, մարզիկներին, զինվորականներին պետական պարգևներ հանձնեց: Պարգևատրվել էին նաև Կոմպոզիտորների և երաժշտագետների Միության անդամներից մի քանիսը, որոնց ջեռմորեն շնորհավորում ենք և ցանկանում նորանոր հաջողություններ:
Մշակույթի Վաստակավոր Գործիչ – կոչումը շնորհվել է երաժշտագետ Նելլի Ավետիսյանին, Արվեստի Վաստակավոր Գործիչ – կոչումը շնորհվել է կոմպոզիտորներ՝ Վահրամ Բաբայանին, Յուրի Գևորգյան, Էդվարդ Սադոյանին և Խաչատուր Մարտիրոսյանին, նաև երաժշտագետներ՝ Աիդա Ավետիսյանին, Աննա Արևշատյանին, Կարինե Խուդաբաշյանին և Կարինե Ջաղացպանյանին: Կոմպոզիտոր Դավիդ Հալաջյանն ու Գագիկ Հովունցն էլ պարգևատրվեց շքանշանով:
English
Русский
