Հունիսի 3-ին Կոմպոզիտորների Միության դահլիճում կրկին թևածում էր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչյունները: Սակայն այս անգամ հնչում էին կոմպոզիտորների՝ մանուկների համար գրված ստեղծագործությունները: Որոշ ստեղծագործություններ էլ գրվել էին հենց այս երեկոյի համար: Հայկանուշ Դանիելյանի անվան թիվ 3 արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանի նախաձեռնությամբ դպրոցի սաները այս համերգի ընթացքում կատարեցին բացառապես հայ հեղինակների ստեղծագործությունները. ավելին, համերգի ծրագրում ընդգրկված էին նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Համերգի ընթացքում կատարվեցին Սվետլանա Ալեքսանյանի, Ալեքսանդր Չաուշյանի, Գեղունի Չթչյանի, Գագիկ Հովունցի, Յուրի Ղազարյանի, Նաիրա Դիվանյանի, Էդմոնդ Մակարյանի, Անդրանիկ Ֆատալյանի, Ռուբեն Սարգսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Սիմոն Հովհաննիսյանի, Աննա Գարսոյանի, Իրինա Մանուկյանի, Էդվարդ Աբրահամյանի, Աշոտ Սաթյան /կրտսեր/, Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, և Արամ Սաթյանի ստեղծագործություններից: Համերգը եզրափակվեց Ստեփան Լուսիկյանի “Նոր Հայաստան” երգի կատարմամբ, որը հնչեց Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբի կատարմամբ. խմբավար՝ Թամարա Մարության:
English
Русский
