ՀՆՉԵՑԻՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԿՈՄՊՈԶԻՑԻԱՅԻ ԲԱԺՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիսի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Երևանի պետ. կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտների ավարտական ստեղծագործությունների համերգը: Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի /գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/ կատարմամբ ու դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հնչեցին 6 շրջանավարտներից 4-ի`  Հովիկ Սարդարյանի, Ռուբեն Անտոնյանի, Սերգեյ Ումրոյանի և Էռնեստ Դուլգարյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Համերգը սկսվեց Հովիկ Սարդարյանի թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտով, ապա երեկոն “շարունակվեց” Ռուբեն Անտոնյանի “Penetration” սիմֆոնիկ ստեղծագործության կատարմամբ: Սերգեյ Ումրոյանն էլ ներկայացրեց իր “Անհատի ճանապարհ” սիմֆոնիկ պոեմը, իսկ համերգը եզրափակվեց Էռնեստ Դուլգարյանի “Miracle” սիմֆոնիկ ստեղծագործության կատարմամբ,  որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին:

Նկատենք, որ ևս երկու շրջանավարտներ` Գևորգ Բադալյանն ու Լիա Ղազարյանն իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին դաշնամուրով:

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը ջերմորեն շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում ստեղծագործական բեղուն գործունեություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով