acu.am կայքը շարունակում է “մի նկարի պամություն” անունը կրող շարքը: Նախորդ “պատմությունը” Դիլիջանի ստեղծագործական տան այդ ժամանակվա “բնակիչների” մասին էր, իսկ այս նկարը՝ այդ նույն ստեղծագործական տան Բեթհովենի անունը կրող դահլիճի ստեղծման մասին:
Առաջին շարքում ՀԿՄ նախագահ Էդվարդ Միրզոյանն է, Առաջին քարտուղար Կարեն Սերոբի Դեմիրճյանն ու Ֆադեյ Սարգսյանը: Երկրորդ շարքում Ռեվիկ Վարդանյան, Հրանտ Հայրապետյան, Բաբկեն Սոսյան և ճարտարապետ Էդուարդ Ալթունյան:
Հաջորդ նկարում արդեն իսկ դահլիճի պաշտոնական հանդիսավոր բացման արարողությունն է. /1984 թ./ Խրեննիկովը կատարում է իր դաշնամուրային երրորդ կոնցերտը: Նվագակցում է Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նվագախումբը. դիրիժոր՝ Վալերի Գերգիև:
English
Русский
