Ահա և պատմություն է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների առաջին հանրապետական մրցույթը: Մրցույթ, որը համախմբել էր թվով 16 պատանիների՝ Հայաստանի տարբեր անկյուններից: Բոլորն էլ հիացրեցին իրենց բարձր ճաշակով ու գրագետ մոտեցմամբ դեպի երաժշտությունը: Սա այն միջոցառումն էր, որը տվեց հնարավորություն փոքրիկներին շփվելու միմյանց հետ, ծանոթանալու միմյան ստեղծագործություններին ու ներկայանալու հանդիսատեսի ու պրոֆեսիոնալ Ժյուրիի առջև: Դե իսկ ողջ մրցույթի շրջանակներում իրենց ինֆորմացիոն աջակցությունը ցուցաբերեցին մեր հովանավորներ Ասեկոս.am, Երիտասարդ.am, Արմենպրես.am, Եսեմ.am լրատվամիջոցները, ինչպես նաև Վան և Վեմ ռադիոկայանները, և իհարկե, Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը: Հենց նրանց շնորհիվ մեր միջոցառումն ամբողցավավ: Բայց որ ամենակարևորն է, ամբողջացավ այն մեր հիանալի մասնակիցների գեղեցիկ ելույթներով:
Մայիսի 12-ին էլ կայացավ մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Ընտրվեց 6 մասնակից, որոնք արժանացան մեդալների, պատվոգրերի և խրախուսական նվերների: Եվս երկու մասնակից արժանացան պատվոգրի, իսկ մնացած մյուս մասնակիցները ստացան շնորհակալագրեր և Միրզոյանի մասին պտմող գրքեր: Մրցույթի առաջին հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները “Միրզոյան ֆոնդ”-ի կողմից ստացան նաև դրամական պարգևներ:
Առաջին ենթախումբ
Առաջին հորիզոնական- Իսահակյան Ագնեսա / “Հայկական պար” /, երկրորդ հորիզոնական- Համբարձումյան Ալլա / “Ռոնդո” /, երրորդ հորիզոնական- Մարդանյան Տիգրան /”Աշնան երգը”/:
Երկրորդ ենթախումբ
Առաջին հորիզոնական Հարությունյան Ալեքսանդր /”Ծաղրածուների պարահանդես”/, երկրորդ հորիզոնական Անդրեասյան Նարեկ /”Թզուկների քայլերգ”/, երրորդ հորիզոնական- Բաղդասարյան Լեո /”Թախիծ” /:
Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ.
English
Русский
