ՄԻՐԶՈՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ

Ահա և իրականություն է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը: Շուրջ 2 ամիս տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքն այսօր Կոմպոզիտորների Միության դահլիճում տիրող  մթնոլորտն էր: Թվով 16 պատանիներ /Բերբերյան Վան, Բոյաջյան Արսեն, Զաքարյան Մարիանա, Իսահակյան Ագնեսա, Համբարձումյան Ալլա, Հարությունյան Նոնա, Մարդանյան Տիգրան, Մխիթարյան Մերի, Սերոբյան Արուսյակ, Տոնիկյան Ալեքսանդր և Անդրեսյան Նարեկ, Բաղդասարյան Լեո, Գարսանցյան Նարինե, Հարությունյան Ալեքսանդր, Մաթևոսյան Մհեր, Մուրադյան Արշակ/ երկու ենթախմբերում ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները:Բոլորն էլ լավն էին, բոլորն էլ տաղանդավոր էին, ինչը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու,որ մեր ազգն օժտված է նոր Միրզոյաններ, Խաչատրյաններ ու Կոմիտասներ ծնելու ոգով, որ մեր ազգը բացառիկ տաղանդի ու շնորհքի տեր է:

Մեկը մյուսի հետևից հնչեցին մասնակիցների ստեղծագործությունները: Բրավո..Հիանալի գործեր էին..Չի կարելի անտեսել նաև 7-ամյա Արինային /մասնակցում էր մրցույթից դուրս/, ով իր կատարմամբ բացեց մրցույթն ու հենց ինքն էլ կատարեց մասնակիցների վիճակահանությունը: Ի դեպ, հենց իր “թեթև ձեռքով” էլ մրցույթի առաջին մասնակիցը դարձավ իր հարազատ քույրը:

Երեխաների աշխատանքները գնահատեցին պրոֆեսիոնալ ժյուրին։ ժյուրիի կազմում ընդգրկված են Կոմպոզիտորների Միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը, կոմպոզիտորներ Վահրամ Բաբայանը, Ժիրայր Շահրիմանյանը, Էդմոնդ Մակարյանը: Վերջինս նախագծի հեղինակն էր:Հավելենք միայն, որ արդյունքները կամփոփվեն մայիսի 12-ին. նախ, մասնակիցների հետ կլինի այց Միրզոյանի շիրիմին, ապա վերադառնալով Միության դահլիճ, կկայանա գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը:

Ստորև կարող եք ծանոթանալ մրցույթին անդրադարձած լրատվամիջոցների նյութերին:

https://armenpress.am/hy/article/761213

http://asekose.am/am/post/ouzoum-enq-haskanal-ardyoq-hetagayoum-klinen-mirzoyannerpatani-kompozitorneri-mrcouyte-meknarkec

Ֆոտոշարք՝ https://armenpress.am/hy/article/1174666

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով