ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՐԱՏԱՐԱԿԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Թուրքիայի կառավարությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայերին ցավակցական ուղերձ հղելուց հետո կատարում է հերթական երեսպաշտական քայլը: Թուրքիայի մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել հայ բանաստեղծ, աշուղ Սայաթ Նովայի ստեղծագործությունները հատուկ ժողովածուով հրատարակել և այն ճանաչելի դարձնել թուրքական հասարակությանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, թուրքական Haberler.com -ը տեղեկացնում է, որ այդպիսով առաջին անգամ թուրքական պետության կողմից կհրատարակվի հայերեն աշխատություն:

Սայաթ-Նովայի երգերն ու բանաստեղծությունները կհրատարակվեն երկու լեզվով՝ հայերեն և թուրքերեն: Նախարարությունն արդեն պայմանավորվել է թարգմանիչների հետ, ովքեր աշուղի ստեղծագործությունները կթարգմանեն թուրքերեն: Նախատեսումէ գիրքը լույս ընծայել արդեն հունիսին:

Աղբյուրը՝ https://armenpress.am/hy/article/760721

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով