ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՍԱԹԵՆԻԿ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ-ՀԱԿՈԲՅԱՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ-ՀԱՄԵՐԳԸ

Տարածաշրջանի միակ տերմենվոքսահարուհի, կոմպոզիտոր  Սաթենիկ Ուլիխանյան-Հակոբյանն մայիսի 6-ին կազմակերպում է վարպետության դաս-համերգ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի “Սեբաստացիներ” համերգասրահում: Բացի տերմենվոքսի մասին հետաքրքիր զրույցներից, այդ օրը ներկաները կունկնդրեն նաև Կոմիտասի, Նարեկացու /մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի/, Լուսինե Սարգսյանի /ով, ի դեպ, հանդես կգա նաև դաշնակահարի դերում /, Մարտին Ուլիխանյանի և հենց իր՝ Սաթենիկ Ուլիխանյան-Հակոբյանի  ստեղծագործություններից: Հրավիրում ենք բոլորին. մուտքն ազատ է:

Հասցեն՝ ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 25:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով