ՅԱՐՈՍԼԱՎ ՍՈՒՁԻԼՈՎՍԿԻՆ ԻՐ ՀԻԱՑՄՈՒՆՔՆ Է ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ռուսաստանի Կոմպոզիտորենրի Միության Երիտասարդական Միության Նախագահ Յարոսլավ Սուձիլովսկին իր հիացմունքն է արտահայտել Երևանում կայացած երկու համերգներից ստացած տպավորությունների վերաբերյալ: Մասնավորապես, կոմպոզիտորը բարձր է գնահատել հայ երաժիշտներին՝ նրանց կատարողականությունն ու պրոֆեսիոնալ վերաբերմունքը երաժշտության վերաբերյալ:

– Հարգելի ընկերներ. МолОт-ի անդամներ: Թույլ տվեք Ձեզ սրտանց շնորհավորել Ձեր ստեղծագործությունների Երևանյան հիանալի պրեմիերաների կապակցությամբ: Պետք է ասել, որ հայ երիտասարդ երաժիշտների մակարդակն այնքան բարձր է, որ մեզ համար անգամ անակնկալ էր: Կարծում եմ, որ Երևանը, Մոսկվայի և Սանկտ- Պետերբուրգի հետ շարունակում է առաջատարը լինել նախկին ԽՍՀՄ տարածքում իր կատարողական բարձր  վարպետությամբ, ինչպես և Խորհրդային տարիներին էր:

Համերգներն անցան ուղղակի հիանալի: Ես ուրախ եմ, որ աշխատեցի հայ երաժիշտների հետ , հանդիսացա խմբավարն իմ ստեղծագործության: Շատ համբերատարությամբ էին երաժիշտները վերաբերվում մեր գործերին:

Ուզում եմ շնորհավորել Ալեքսեյ Պիլատովին, Էլմիր Նիզամովին, Սելբի Նիյազովային, Իգոր Իվանովին, Վլադիմիր Օռլովին, Դանիիլ Եկիմովսկուն, Սաշա Խուբեևին, Սերգեյ Վիլկային, Աննա Պավլովային, Նիկոլայ Միխեևին և բոլոր հեղինակներին որոնց գործերը հնչեցին. Ձեր բախտն իրոք բերել է:  Ձեր ստեղծագործությունները կատարվեցին 100 տոկոսով:

Ահա Այսպիսի գրառում էր արել Երիտասարդական մասնաճյուղի ղեկավարն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Ի դեպ, կոմպոզիտորը չէր թաքցրել աև իր հիացմունքը հայ առաքելական  եկեղեցու վերաբերյալ.

– Միանշանակ, եթե ինչ-որ մեկը ցանկանա դառնալ քրիստոնյա և հարցնի իմ կարծիքը, ես խորհուրդ կտամ միայն հայ առաքելական  եկեղեցին և էլ ոչ մի եկեղեցի: Ամեն ինչն իր տեղում պետք է լինի.եկեղեցին՝ տունն է Աստծո, ահա և Հայաստանում դա այդպես է…Ես “սիրահարված” եմ հայ եկեղեցուն: Ոչ մի նմանօրինակ բան ես չէի տեսել: Բոլորին խորհուրդ եմ տալիս Հայկական եկեղեցին, ու՝  հենց Հայաստանում: Միայն այդտեղ, որտեղ օդը լցված է ծիրանի ծաղիկների բույրով, որտեղ քեզ նայում են լեռները…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով