ԲԱՑՎԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

2014 թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցավ մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությունը: Հուշատախտակը տեղադրվել է Հարությունյանի ընտանիքի հովանավորությամբ` Կոմպոզիտորների Միության Տան պատին:  Ի դեպ, նախաձեռնությունը հենց միանգամից հաստատվել էր Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Կոմպոզիտորների Միության կողմից: Ու հենց Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանի ողջույնի խոսքով էլ կայացավ Ալեքսանդր Հարությունյանի հուշաքարի բացումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով