ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը, ՀՀ Մշակույթի Նախարարության և Ռուսաստանի Կոմպոզիտորների Միության հետ համատեղ, ապրիլի 27-ին և 28-ին կազմակերպում է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ:

Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգներին կհնչեն երիտասարդ ռուս կոմպոզիտորներ Էլմիր Նիզամովի, Իգոր Իվանովի,Սերգեյ Վիլկայի, Ալեքսանդր Խուբեևի, Ալեքսեյ Պիլատովի, Աննա Պավլովայի, Նիկոլայ Միխեևի, Դանիիլ Եկիմովսկու, Էլմիր Նիզամովի, Վլադիմիր Օռլովի, Սելբի Նիյազովայի և Յարոսլավ Սուձիլովսկու ստեղծագործություններից:

Համերգին մասնակցում են Հայաստանի Պետական Երիտասարդական և Կոմիտասի անվան Երևանի պետ. Կոնսերվատորիայի կամերային Նվագախմբերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով