Թուրքմեն կոմպոզիտոր, Ռուսաստանի Դաշնության Կոմպոզիտորների Միության անդամ Մարալ Յակշիևան հյուրընկալվեց Կոմպոզիտորների Միությունում: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Յակշիևան համերգով հանդես էր եկել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում՝ ներկայացնելով ինչպես իր, այնպես էլ ժամանակակից ռուս կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները: Չէր մոռացել նաև “անդրադառնալ հայկական”-ին՝ ծրագրի վերջում կատարելով իմպրովիզ քյամանչա գործիքին “հետ”:
Եվ ահա, հաջորդ օրը՝ ապրիլի 12-ին, Մարալ Յակշիևային ընդունեց Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանը: Միության դահլիճում անցած հանդիպման ընթացքում ներկա էին նաև երիտասարդ կոմպոզիտորներ: Հանդիպոմ-զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր, քննարկվեցին տարբերակներ՝ կապված հայ-ռուս-թուրքմեն կոմպոզիտորական արվեստի էլ ավելի մերձեցման ու ամրապնդման գործում: Հանդիպման վերջում երիտասարդ կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանը ներկայացրեց իր գրած ստեղծագործություններից՝ լսելու Մարալ Յակշիևայի կարծիքն ու խորհուրդները:
English
Русский
