Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակն ու Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակը նշվեց հերթական համերգով: Նախորդ տարի Հայաստանի Կոմպոզիտորների Միության, Պետական Երիտասարդական Նվագախմբի ու ՀՀ Մշակությաի նախարարության աջակցությամբ արդեն իսկ անցկացվել էր 2 համերգ: Եվ ահա, տոնական հոբելյանական հերթական համերգը` Հայ Կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը, կայացավ արդեն ապրիլի 10-ին ՝ Կամերային երաժշտության տանը: Պետ. Կոնսերվատորիայի շրջանավարտ Գևորգ Բադալյանի դաշնամուրային ստեղծագործությամբ էլ երեկոն մեկնարկեց: Ապա հնչեց Հովիկ Սարդարյանի /դաշնամուրի և ջութակի համար /և Տիգրան Ասլանյանի /դաշնամուրի համար/ ստեղծագործությունները, իսկ առաջին ենթաբաժինն ավարտվեց Ջենիի Ասատրյանի՝ 3 քանոնի համար գրված ստեղծագործությամբ: Երկրորդ ենթաբաժնում արդեն “բեմը “Հովեր” երգչախմբինն էր”: Սոֆյա Միքայելյանի, Վահրամ Բաբայանի, Նուբար Ասլանյանի, Գևորգ Բադալյանի, Դավիթ Հալաջյանի վոկալ-խմբերգային գործերի մեղեդիները սկսեցին “թևածել” դահլիճում: Իսկ համերգային երեկոն ավարտվեց Վարդան Աճեմյանի “Հայաստան” ստեղծագործությամբ:
English
Русский
