ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՄԵՐԳԸ՝ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո,  ՀՀ Մշակույթի Նախարարության և Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի  հետ համատեղ ապրիլի 10-ին՝ ժամը 19.00, Կամերային երաժշտության տանը  Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում կազմակերպում է  համերգ , որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին:

Համերգի ընթացքում ելույթ կունենա Հովեր պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան): Համերգի ծրագրում կհնչեն նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային և գործիքային ստեղծագործություններ:

Ծրագրում՝

Առաջին բաժին

Գևորգ Բադալյան – Գրաֆիկ պատկերներ դաշնամուրի համար

մենակատար Գևորգ Բադալյան (դաշնամուր)

Տիգրան Համբարյան – Պրելյուդ դաշնամուրի համար, նվիրված է Սերգեյ Ռախմանինովին

մենակատար Տիգրան Համբարյան (դաշնամուր)

Ջեննի Ասատրյան – «Անուրջներ երեք քանոնի համար»

մենակատարներ՝ Աննա Բաբայան (քանոն)

Աստղիկ Սնեցունց (քանոն)

Աննա Մանասերյան (քանոն)

Հովիկ Սարդարյան – Ակվարել ջութակի և թավջութակի համար

մենակատարներ՝ Լուսինե Հարությունյան (ջութակ)

Հովիկ Սարդարյան (դաշնամուր)

Երկրորդ բաժին /կատարում է «Հովեր» երգչախումբը/

Սոֆյա Միքայելյան

Գևորգ Բադալյան

Վահրամ Բաբայան

Վարդան Աճեմյան

Նուբար Ասլանյան Դավիթ Հալաջյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով