ԿԱՅԱՑԱՎ ԳԵՂՈՒՆԻ ՉԹՉՅԱՆԻ “ՄԱՆԿԱԿԱՆ ԽՄԲԵՐԳԵՐ” ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլի 4-ին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ անվանի հայ կոմպոզիտոր, Հայաստանի Ժողովրդական Արտիստ Գեղունի Չթչյանի “Մանկական Խմբերգեր” ժողովածուի շնորհանդեսը: Հեղինակի կողմից տարբեր ժամանակներում ստեղծված մանկական երգերն ու խմբերգերն այսօր ներկայացվեցին մեկ ընդհանուր ժողովածուի մեջ: Շնորհանդեսին իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Կոմպոզիտորների Միության Նախագահ Արամ Սաթյանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի հրատարակչության տնօրեն, “Երաժշտագիտական Հայաստան” ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանը, երաժշտագետ Ալինա Փահլևանյանը. մանկավարժական համալսրանաի պրոֆեսոր Արկադի Շեկունցը  և այլոք: Դե իսկ Չթչյանական երաժշտությունն էլ իրենց կատարումներով դահլիճը “ներկեցին” Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներ, վոկալիստներ  Սմբատ Մարգարյանը, Գոռ Սարգսյանը, Արիաննա Կարապետյանը և Արփին: Նրանք կատարեցին հեղինակի “Իմ Երևան” /խոսք՝ Մ.Մարգարյանի/, “Իմ պապիկի Հայաստան” /խոսք՝ Յուրի Սահակյանի/, “Անձրևի երգը” /խոսք՝ Է. Ավագյանի/, “Իմ մայրիկը” /խոսք՝ Ս. Մուրադյանի/, “Թռիր մեր երգ” /խոսք՝ Լ. Սարգսյանի/ երգերը: Շնորհանդես-համերգն էլ ավարտվեց  Ղ. Սարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի կողմից   հեղինակի “Ձոն գրքին” և “Աղավնիներ” /երկուսն էլ խոսք՝ Մ.Մուրադյանի /խմբերգերի կատարումով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով