Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության և ԱՄՆ ՄԶԳ «EDMC» ծրագրի հետ համատեղ հրավիրում է Ձեզ մասնակցելուՀեղինակային իրավունքի հիմնահարցերի, ինչպես նաև «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հանրային քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 2
-ին ժամը 14:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1):
Նախագծում տեղայնացվել են Եվրոմիության Հեղինակային իրավունքին վերաբերող նոր ընդունված դիրեկտիվների դրույթները, Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված՝ հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները և ծրագրի իրականացման ընթացքում շահառուների կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները: Փաստաթուղթը կներկայացնի Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հեղինակային իրավունքի փորձագետ Սոնա Վարդանյանը:
Սա բացառիկ հնարավորություն է տեղեկանալու հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներին և լուծումներին, ինչպես նաև Ձեր հարցադրումները ներկայացնելու հեղինակային իրավունքիմասնագետներին և ստանալու պատշաճ պատասխաններ:
Մասնակցությունն անվճար է:
Քննարկումը կազմակերպվում է «Հանրային շահերի պաշտպանություն և հանրային քարոզարշավ` հեղինակային իրավունքի օրենքի նախագծի ընդունման նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից:
Կից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև միջոցառման օրակարգը:
Խնդրում ենք Ձեր մասնակցության մասին տեղեկացնել arkadi.sahakyan@uite.org կամ զանգահարելով 011548881ext.19:
English
Русский
