Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի, Սանկտ-Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ անցկացնում են գիտահետազոտական աշխատանքների միջազգային ուսանողական մրցույթ երաժշտական արվեստի ոլորտում, նվիրված հանրահայտ կոմպոզիտոր Ա. Ռ. Տերտերյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին:
Արվեստի ժամանակակից աշխարհում մեծ հետաքրքրություն են առաջացնում Ավետ Տերտերյանի անձը և նրա գործերը, ում ստեղծագործական ժառանգությունը անգնահատելի ներդրում է XX դարի հայ, ռուս և համաշխարհային արվեստի մեջ:
Տերտերյանի երաժշտությունը մեկտեղում, միավորում է կոմպոզիտորի, կատարողի, ունկնդրի հոգևոր ձգտումը` ճանաչել կյանքը – հանգամանք, որը պիտի նպաստի առաջադրվող նախագծին:
Ավետ Տերտերյանի ստեղծագործությանն են նվիրված XX-XXI դարերի հայ, ռուս և գերմանացի ճանաչված երաժշտագետների գիտական աշխատանքներ: Առաջարկվող նախագիծը հետխորհրդային տարածաշրջանի, ինչպես նաև Եվրոպայի տարբեր երկրների կոնսերվատորիաների երաժշտագիտական բաժնի ուսանողներին և ասպիրանտներին հնարավորություն կտա շարունակել գիտական շփումների և համագործակցության ավանդույթը:
Արևելք և Արևմուտք, Արդիականություն և Ավանդույթ, Անձ (տիեզերքի համատեքստում) և Հասարակություն – նման խնդիրների շուրջ երիտասարդ մասնագետների նոր հայացքները հնարավորություն կտան կողմնորոշվել գերակա ոլորտների հարցերում, դրսևորել ընդհանրական, միևնույն ժամանակ` առանձնահատուկ մոտեցում գիտական ուսումնասիրություններում, ժամանակակից երաժշտագիտության միտումներում և նոր մեթոդաբանական խնդիրներում:
Հետազոտական ոլորտները հետևյալն են.
– Ա. Տերտերյանը և XX դարի սիմֆոնիան
– Ա. Տերտերյանը և XX դարավերջի օպերային ժանրերը
– Ստեղծագործության գեղագիտությունը (խորհրդային գաղափարախոսություն և զուգահեռ մշակույթներ)
Մրցույթի ավարտից հետո հաղթողների աշխատանքները կհրապարակվեն աջակից կոնսերվատորիաների լավագույն ամսագրերում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գիտական աշխատանքը մինչև 2014 թ. հոկտեմբերի 1-ը հետևյալ հասցեով. terterianstudentcomp@gmail.com
Մրցույթին մասնակցության ընդունվում են ուսանողների և ասպիրանտների աշխատանքներ`ինքնուրույն հետազոտության արդյունքներով, ամբողջական հոդվածի տեսքով: Ծավալը` ոչ ավելի, քան մեկ հեղինակային թերթ` 40 000 նիշ:
Անգլերենով ամփոփագիրը` ոչ ավելի, քան 600 նիշ:
Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը, գերմաներենը:
Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով:
Ֆորմատը` PDF, տառատեսակը` Times New Roman, 14 տառաչափ, տողամիջյան հեռավորությունը` 1.5:
Էլեկտրոնային տարբերակով հոդվածի տիտղոսաթերթը պարունակում է տեղեկատվություն հետևյալ հաջորդականությամբ.
- ազգանուն, անուն, հայրանուն
- բարձրագույն ուսումնական հաստատության լրիվ պաշտոնական անվանումը
- մասնագիտությունը, կրթական աստիճանը, ֆակուլտետը, կուրսը
- գիտական ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը, գիտական աստիճանը, գիտական կոչումը (առանց կրճատումների, նշված հաջորդականությամբ)
- մասնակցի էլէկտրոնային (կոնտակտային) հասցեն:
Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև 2014 թ. օգոստոսի 1-ը պիտի ուղարկեն հաղորդագրություն` հեղինակի ԱԱՀ, հոդվածի անվանման և բուհի երաշխավորագրի ներառմամբ, հետևյալ էլեկտրոնային հասցեին. terterianstudentcomp@gmail.com: Ճշգրտումների համար դիմել մրցույթի համակարգող, արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Ն. Զ. Ավետիսյանին. anz1969@rambler.ru:
English
Русский
