Երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը “Pre-Art” կոմպոիտորական 8-րդ մրցությում դարձել է հաղթող: Հայ կոմպոզիտորի “Traerp” ստեղծագործությունը ժյուրի կողմից գնահատվել է ամենաբարձր միավորներով և արժանացել խրախուսական 3000 շվեյցարական ֆրանկ դրամական պարգևի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Աննա Կորսունը՝ Ուկրաինայից, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Աննա Արկուշինան Ուկրաինայից և Ցան կազասը՝ Թուրքիայից: Նշենք, որ Արսեն Բաբաջանյանի և Աննա Կորսունի այդ ստեղծագործությունները կկատարվեն Շվեյցարիայում՝ այս տարվա դեկտեմբերին: Ի դեպ, այս մրցույթը նպատակ ունի խթանել մշակույթի զարգացումը Կենտրոնակն Ասիայում, Կովկասում և Բալկանյան երկրներում:
English
Русский
