Հայաստանի Մշակույթի Նախարարության և Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ մարտի 7-ին, Արամ Խաչատրյանի անունը կրող համերգասրահում տեղի կունենա հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Արամ Սաթունցի (Սաթյան) 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Դիրիժոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ և Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի նվագակցությամբ կայացող համերգին կմասնակցեն նաև մենակատարներ Ծովինար Հովհաննիսյանը (քանոն) , Սիրանուշ Գասպարյանը, (սոպրանո) և Սարգիս Աղամալյանը (տենոր): Ներածական խոսքով հանդես կգա ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Աննա Ասատրյանը: Համերգը կվարի ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սարգիս Նաջարյանը:
English
Русский
