“ՀԱՅ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ”(մաս 1)

Composers.am կայքը սկսում է մի նոր շարք, որը կոչվում է “Հայ ֆիլմարտադրության կոմպոզիտորները”: Այս շարքում մենք կներկայացնենք հայկական արտադրության ֆիլմերը՝ սկսած հեռավոր 1935 թվականից, որոնց երաժշտությունները գրվել են հայ պրոֆեսիոնալ կոմպոզիտորների կողմից: Մինչ 1935 թվականը թվով 32 գեղարվեստական ֆիլմ արդեն նկարահանվել էր, սակայն այդ բոլորն էլ համր էին: Իսկ ահա 1935 թվականից սկսած, հայկական ֆիլմարտադրությունը “հնչյունավորվեց”, իսկ դրոշակակիրն էլ դարձավ “Պեպոն”: Հայկական առաջին հնչյունային ֆիլմի երաժշտությունը հեղինակեց Արամ Խաչատրյանը: “Պեպո” ֆիլմի հնչյունային օպերատոր նշանակվեց Ն.Պիսարևը, իսկ երաժշտական ձևավորումն արեց Դ. Բլոկը: Հավելենք միայն, որ ֆիլմի սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Համո Բեկնազարյանն էր:

Ստորև կներկայացնենք մինչև 1950 թվականը նկարահանված գեղարվեստական ֆիլմերի ցանկը՝ ներառելով ֆիլմի ռեժիսորի, սցենարի հեղինակի, կոմպոզիտորի, երաժշտական ձևավորողի ու հնչյունային օպերատորի անունները. /եթե կան գրված նաև երգեր, նաև հեղինակների անունները/

ՊԵՊՈ – 1935 թ. – սց. հեղ/ բեմ. ռեժ՝ .- Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ, կոմպ.՝ ԱՐԱՄ  ԽԱՉԱՏՐՅԱՆ, երաժշտ. ձևավոր.՝ Դ. ԲԼՈԿ, հնչ. օպ.՝ Ն. ՊԻՍԱՐԵՎ

“ԿԱՐՈ” – 1937 թ. – սց. հեղ.՝ Ա. ՀԱՅ-ԱՐՏՅԱՆ, Ս. ՏԱՅՑ, բեմ. ռեժ.՝ Ա.ՀԱՅ-ԱՐՏՅԱՆ, կոմպոզ.՝ Ս.ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, հնչ. օպեր՝ Ա. ԿՈՐՈԲՈՎ, երգեի տեքստերի հեղ.՝ Վ. ԼԵԲԵԴԵՎ-ԿՈՒՄԱՉ

ՎԵՑ ՀԱՄԱԶԱՐԿ – 1937 թ. – սց. հեղ.՝ Ս.ՊԱՅԱԶԱՏ, բեմ. ռեժ.՝ Գ.ՄԱՐԻՆՈՍՅԱՆ, կոմպոզ.՝  ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԶԱՆԳԵԶՈՒՐ – 1938 թ. – սց. հեղ.՝ Ա. ԲԱԿՈՒՆՑ/առաջին տարբերակ/, Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ, Յ.ԴՈՒԿՈՐ, Վ. ՍՈԼՈՎՅՈՎ /2-րդ արբերակ/, բեմ. ռեժ.՝ Հ.ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ , կոմպոզ.՝ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ա.ԿՈՐՈԲՈՎ, Տ.ՇԱԲԱԼԻՆԱ

ՍԵՎԱՆԻ ՁԿՆՈՐՍԸ – 1938 թ.- սց. հեղ.՝ Ն.ԴՈՒԿՈՐ, Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Ա.ՇԱՅԲՈՆ, բեմ. ռեժ.՝ Գ.ՄԱՐԻՆՈՍՅԱՆ,  Ն. ԴՈՒԿՈՐ, կոմպ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, երգերի տեքստի հեղինակ. ՝ Մ. ԳԱԼՊԵՐԻՆ,

ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՇԱՎ – 1939 թ. – սց. հեղ.՝ Ն. ԱԲՐԱՄՈՎ, Ս. ԿԵՎՈՐԿՈՎ, բեմ. ռեժ.՝ Ս.ԿԵՎՈՐԿՈՎ, կոմպոզ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ , հնչյ. օպեր.՝ Ա. ԿՈՐՈԲՈՎ,

ԼԵՌՆԱՅԻՆ ՀԵՂԵՂ (ԱՆԽԱԽՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ)” – 1939 թ. սց. հեղ.՝ Ս. ԵՎԼԱԽՈՎ, Պ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, լիբրետոն՝ Ա. ՇԱԼԱՋՅԱՆԻ, կոմպ.՝ ՀԱՐՈ  ՍՏԵՓԱՆՅԱՆ, հնչյ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄԵՐ ԿՈԼԽՈԶԻ ՄԱՐԴԻԿ – 1940 թ. – սց. հեղ.՝ Ս. ՊԱՅԱԶԱՏ, բեմ. ռեժ.՝ Ա. ՀԱՅ-ԱՐՏՅԱՆ, կոմպոզ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, հնչյ. օպեր.՝ Ա. ԿՈՐՈԲՈՎ

ՔԱՋ ՆԱԶԱՐ – 1940 թ. – սցեն. հեղ.՝ Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ, Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, բեմ.՝ ռեժ.՝ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, կոմպ.՝ Ս. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՅԱՆ ԴԵՄ ԱՐՅՈՒՆ – 1941 թ.–  սց. հեղ.՝ Մ. ՕՎՉԻՆՆԻԿՈՎ, բեմ. ռեժ.՝ Գ.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ա. ՍԱՄՎԵԼՅԱՆ, երաժշտ. ձևավ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅՆ

ՀՐԴԵՀՆ ԱՆՏԱՌՈՒՄ – 1941 թ. – սց. հեղ.՝ Յ. ԴՈՒԿՈՐ, բեմ. ռեժ.՝ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, կոմպոզ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ,  հնչ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՀԱՄԵՐԳ – 1941 թ. – սց. հեղ.՝ Պ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ռեժ.՝ Պ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ռ. ԼԱՊԻՆՍԿԻ *

ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ – 1941 թ. – սց. հեղ. ՝ Է. ՔԱՐԱՄՅԱՆ, բեմ. ռեժ.՝ Է. ՔԱՐԱՄՅԱՆ, Թ. ՍԱՐՅԱՆ, կոմպ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

“ՍՈՎԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸ” – 1941 թ. -սց. հեղ. ՝ Ա. ՀԱՅ- ԱՐՏՅԱՆ, Լ. ԻՍԱՀԱԿՅԱՆ, բեմ. ռեժ.՝ Ա. ՀԱՅ- ԱՐՏՅԱՆ, կոմպ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԴՈՒՍՏՐԸ – 1942 թ. – սց. հեղ.՝ Ֆ. ԿՆՈՐՐԵ, բեմ. ռեժ.՝ Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ, կոմպ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԳՎԱՐԴԻԱԿԱՆԻ ԿԻՆԸ – 1943 թ. – սց. հեղ.՝ Մ. ԵՐԶՆԿՅԱՆ (տիտրերում՝ Սարոյան), Ի. ՊԵՐԵՍՏԻԱՆԻԻ մասնակցությամբ, բեմ. ռեժ.՝ Պ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, կոմպոզ. ՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԴԱՎԻԹ ԲԵԿ – 1943 թ. – սց. հեղ.՝ Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ, Վ. ՍՈԼՈՎՅՈՎ, Յ. ԴՈՒԿՈՐ, Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, բեմ. ռեժ.՝ Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ, կոմպ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, հնչ. օպեր՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄԻ ԱՆԳԱՄ ԳԻՇԵՐՈՎ (ՀԱՐՍՆԱՑՈՒՆ)“ – 1944 թ. – սց. հեղ.՝ Ֆ. ԿՆՈՐՐԵ, բեմ. ռեժ.՝ Բ. ԲԱՐՆԵՏ, երաժշտ. ձևավոր. ՝ Դ. ԲԼՈԿ *, հնչ. օպեր՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆՈՀԱՄԵՐԳ – 1946 թ. – սց. հեղ./ բեմ. ռեժ.՝ Պ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ն. ՕԶՈՐՆՈՎ *, Ն. ՋԱԼԱԼՅԱՆ

ԱՆԱՀԻՏ – 1947 թ. -սց. հեղ.՝ Ֆ. ՇՎԵՅՑԵՐ, բեմ. ռեժ.՝ Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ, կոմպ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԱՂՋԻԿԸ – 1949 թ. սց. հեղ.՝ Մ. ՉԱՄԱՆՅԱՆ, Ե. ՊՈՄԵՇՉԻԿՈՎ, բեմ. ռեժ.՝ Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ, կոմպ.՝ ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՐԱՎԱՆ – 1950 թ. – սց. հեղ.՝ Կ. ՍԻՄՈՆՈՎ, Զ. ԱԳՐԱՆԵՆԿՈ, բեմ. ռեժ.՝ Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ, հնչ. օպեր.՝ Ն. ՋԱԼԱԼՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով