Ղ. ՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի՛ Արամ Սաթյան.

Շնորհավորում ենք Ձեզ Կոմպոզիտորների Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ` ցանկանում բեղմնավոր ստեղծագործական աշխատանք:

Սիրով ցանկություն ենք հայտնում համագործակցել Կոմպոզիտորների Միության հետ: Երաժշտական դպրոցների ծրագրերում քիչ են ներգրավված ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, քանի որ դպրոցները չունեն համապատասխան նյութեր, ինչի արդյունքում լիարժեք չի ձևավորվում աշակերտների ստեղծագործական աշխարհայացքը:

Մեր դպրոցում կազմակերպվել է համերգ –հանդիպում կոմոզիտորների հետ, սակայն ցանկալի կլինի ավելի հաճախակի կազմակերպել նման հանդիպում-համերգներ:

Ակնկալում ենք Ձեր աջակցությունը ներկայացված հարցերում:

Հարգանքներով` Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցի տնօրինություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով