ԱՐԱ ՍԱԴՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ և ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 19-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելեց ՀՀ նկարիչների և կոմպոզիտորների միություններ:

Օրեր առաջ վարչական շրջանում հյուրընկալած կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին տված խոստման համաձայն վարչական շրջանի ղեկավարը եղավ մությունում, շրջեց աշխատասենյակներում, դահլիճում, ծանոթացավ առկա խնդիրներին: Միության նախագահը նշեց, որ անելիքները շատ են, կարիք կա ոչ միայն վերանորոգման այլև տեխնիկական հագեցվածության և ջեռուցման համակարգի անցկացման, ինչը հնարավորություն կտա նոր եռանդով ու ստեղծագործ մոտեցմամբ իրականացնել բազմաթիվ ծրագրեր:

Այնուհետև այցը շարունակվեց նկարիչների միությունում: Շրջայցի ընթացքում միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ բարձր է գնահատում Արա Սադոյանի կողմից ցուցաբերած ուշադրությունը միության հանդեպ և ներկայացրեց ցուցասրահները, ծանոթացրեց երիտասարդ արվեստագետների կողմից ցուցադրաության նախապատրաստվող նոր ցուցանմուշներին, այցելեցին ճանաչված նկարիչների աշխատանքների պահոց:

Հանդիպումը երկու միությունների նախագահների հետ արդյունավետ էր. ձեռք բերվեցին պայմանավորվածություններ խնդիրների լուծման աջակցության և մշակութային նոր ու գեղեցիկ համատեղ ծրագրերի իրագործման մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով