ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Փետրվարի 10-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հյուրընկալեց Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդեն կայացած ընկերական և ջերմ հարաբերությունների հետագա քայլերը: Կոմպոզիտորների միության նախագահը վարչական շրջանի ղեկավարին ներկայացրեց միության կողմից նախատեսվող ձեռնարկները և միջոցառումները` կարեւորելով համագործակցությունը և հրավիրեց Կոմպոզիտորների միություն` ծանոթանալու նաև առկա խնդիրներին:

Արա Սադոյանը շնորհակալություն հայտնեց Արամ Սաթյանին հյուրընկալվելու համար և նշեց. “Վստահ եմ, որ մենք կյանքի կկոչենք բազմաթիվ մշակութա-երաժշտական ծրագրեր, որոնք նպատակաուղղված կլինեն երիտասարդ սերնդի մշակութային բարձր ճաշակի զարգացմանը”:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով