Հարգելի՛ Արամ Սաթյան.
Շնորհավորում ենք Ձեզ Կոմպոզիտորների Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ, ցանկանում բեղմնավոր ստեղծագործական գործունեություն:
Սիրով ցանկություն ենք հայտնում համագործակցել Կոմպոզիտորների Միության հետ: Երաժշտական դպրոցների ծրագրերում նոտաների բացակայության պատճառով քիչ են ներգրավված ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որի արդյունքում լիարժեք չի ձևավորվում աշակերտների ստեղծագործական աշխարհայացքը:
Ակնկալում ենք Ձեր աջակցությունը ներկայացված հարցում:
Հարգանքներով, Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրինություն:
English
Русский
