31-ամյա Ալբերտ Աբգարյանը՝ մասնագիտությամբ իրավաբան և կոմպոզիտոր, ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև` ասպիրանտուրան: 2005թ.-ից աշխատում է պետական համակարգում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ Ազգային Ժողովում: 2009թ-ից առ այսօր աշխատում է ՀՀ Նախագահի աշխատակազմում:
Նա ակտիվ հասրակական գործունեություն է իրականացնում և հանդիսանում է հաշմանդամթյուն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՛՛Հարմոնիա՛՛ ՀԿ նախագահը: Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի Նախարարի կողմից 2010թ-ին պարգևատրվել է մեդալով:
Ալբերտ Աբգարյանը մի շարք դասական, այդ թվում՝ կամերային, սիմֆոնիկ ստեղծագործությունների և բալետի հեղինակ է: Բազմաթիվ երաժշտական փառատոնների մրցանակակիր է: Նա հեղինակել է նաև բազմաթիվ երգեր և գործիքային ստեղծագործություններ: Նրա երգերը կատարում են հայ էստրադայի աստղերը, որոնց թվում են Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը և այլոք: Ալբերտը Աբգարյանը 2013թ.-ի նախագահական ընտրություններին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ՛՛Դեպի Ապահով Հայաստան՛՛ երգի հեղինակն է:
2013թ.-ի դեկտեմբերից հանդիսանում է ՀՀ Կոմպոզիտորների միության անդամ:
2013թ.-ին դեկտեմբերի 28-ին պետական համակարգում ծավալած բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պետական բարձրագույն պարգևով՝ Մովսես Խորենացի մեդալով:
English
Русский
