ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆԸ

Հունվարի 23-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցավ Հայ Կոմպոզիտորական արվեստի փառատոնի եզրափակիչ համերգը: Կոմպոզիտորների Միության, Մշակույթի Նախարարության և Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի նախաձեռնությամբ, ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո կայացած համերգը մեկնարկեց կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի Կոնցերտ-ռապսոդիայով /ալտի և նվագախմբի համար. մենակատար՝ Յանա Դարյան/, ապա հնչեց Միխայիլ Կոկժաևի Թավջութակի Կոնցերտը /մենակատար՝ Արամ Թալալյան/:

Ընդմիջումից հետո Երիտասարդական Նվագախմբի և դաշնակահարուհի Կարինե Էլչյանի կատարմամբ հնչեց Գագիկ Հովունցի Դաշնամուրի Կոնցերտը, իսկ երեկոն եզրափակվեց Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությամբ. հնչեց հեղինակի թիվ 1 Սիմֆոնիան:

Հավելենք միայն, որ փառատոնը նվիրված էր կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 130-ամյակին և Երևանի պետական Կոսներվատորիայի 90-ամյակին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով