ՀԿՄ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի խաղաղության, առողջության և բարեկեցության տարի: Թող որ բոլոր ստեղծագործող մարդկանց համար լինի բեղմնավոր ու հաջողակ տարի: Ցանկանում եմ, որ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն էլ ավելի շատ կատարվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս՝ փառք ու պատիվ բերելով մեր մշակույթին, մեր պետությանը: Ամենայն բարիք Ձեզ:


Հարգանքներով ՝ Արամ Սաթյան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով