Կոմիտասի անվ. պանթեոնի հայաշունչ մթնոլորտը իմաստավորվեց ևս մի ոգեղեն կերպարով: Այգու ձմեռային ու սառը գույների մեջ իր հավասարակշռված ու հեռուն նայող հպարտությամբ այսուհետ առանձնանում է աշխարհահռչակ հայ դասականի կիսանդրին: Ալեքսանդր Հարությունային մարմնավորող այս ստեղծագործությունը ընդունվեց միանշանակ: Դեկտեմբերի 14-ին բացման արարողությանը այգի եկած մտերիմները, նրա ուսանողները, կոմպոզիտորի այրին, դուստրը համակարծիք էին. Գարեգին Դավթյանին հաջողվել էր ստանալ Ալեքսանդր Հարությունյանի հանգիստ ու մի քիչ էլ իրականությունից վերացած նկարագիրը: Կիսանդրիի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Մշակույթի նախարարության ներկայացուցիչները և կոմպոզիտորները` ԿՄ նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ:
English
Русский
