ՀԱՄԵՐԳ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, որը կազմակերպվել էր սիրիահայ երաժիշտների կողմից: Արվեստների Ակադեմիայի դահլիճում այդ երեկո հնչեցին Կոմիտասի, Սարյանի, Սպենդիարյանի, Հենդելի, Բրամսի , Դեֆալլայի ստեղծագործություններից: Համերգի ընթացքում տեղի ունեցավ նաև երկու պրեմիերա. կոմպոզիտոր Սարգիս Ադամեանը ներկայացրեց իր Լարային Կվարտետն ու Դաշնամուրային տրիոն: Նշենք միայն,որ համերգին մասնակցում էին Յովհաննէս Մուպայյէտը, Շանդ Դանելեանը /ջութակ/, Գէւորգ Աոաքէլեանը /ալտ/, Յարութ Գազանճեանը /թավջութակ/, Ցոլէր Գարակիւլէեանը /վոկալ/, Լուսնակ Սամուէլեանը, Աստղիկ Հլղատյանը և Սարգիս Ադամեանը /դաշնամուր/:

Լուսանկարներն՝ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով