ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏՈՒՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ

Նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյանի անունը կրող մեծ համերգասրահում տոնական երեկո էր, համերգ՝ նվիրված Մարտուն Իսրայելյանի 75-ամյակին: Կոմպոզիտորի հոբելյանական համերգը սկսվեց “Տետր աշնանային երգերի” /ըստ Վահան Տերյանի/ վոկալ շարքով: Գոհար Ազիզյանի մենակատարությամբ ու Հայաստանի Պետական Ֆիլհարմոինիկ Նվագախմբի նվագակցությամբ եռամաս ստեղծագործության ավարտից հետո “հերթը” ջութակի կոնցերտինն էր՝ Անուշ Նիկողոսյանի մենակատարությամբ:

Համերգի երկրորդ հատվածում հնչեց կոմպոզիտորի Սիմֆոնիան՝գրված 1981 թվականին: Այն առաջին անգամ կատարվել էր 1994 թվականին՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Միամաս, սակայն հագեցած այս ստեղծագործությունն ավարտվեց ներկաների բուռն ծափողջույններով:

Լուսանկարներն՝ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով