ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԻ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Արամ Սաթյանի և կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանի հանդիպումը: Ի դեպ, վերջինս Սանկտ Պետերբուրգում կայացած «Хоровая лаборатория» միջազգային մրցույթում իր «Համենայն Ժամ» ստեղծագործությամբ գրավել էր երրորդ տեղը: Սա կոմպոզիտորի առաջին նվաճումը չէ այս մրցույթում: 2011 թվականի Սոֆյան նույնպես մասնակցել է այս մրցույթին ու դարձյալ արժանացել մրցանակի: Այս պահին կոմպոզիտորը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ ստանալու իր պատվոգիրը:

ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը նախ շնորհավորեց նրան, ապա հանձնեց Կոմպոզիտորների Միության նորացված անդամատոմսը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով